17:58  ,  8 հուլիսի, 2024

Պիկֆորդը ԵԱ-ներում հետ է մղել հարվածների 85 տոկոսը եւ 2  տոկոս է հետ Կասիլյասից

Անգլիայի հավաքականի եւ Լիվերպուլի «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում հետ է մղել հարվածների 85 տոկոս, հաղորդում է Opta-ն, որը դիտարկել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում առնվազն 10 հանդիպման մասնակցած դարպասապահների։

Այս ցուցանիշով լավագույնը Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է՝ 87 տոկոս։

  1. Իկեր Կասիլյաս(87 տոկոս)
  2. Ջորդան Պիկֆորդ(85 տոկոս)
  3. Ջանլուիջի Բուֆոն (81 տոկոս)
  4. Էդվին վան դեր Սար (80 տոկոս)
  5. Անդրեաս Իսակսոն (78 տոկոս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News